Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 1-2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 71 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 13-ական, սառը զենք կրելու՝ 6, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, խարդախության` 4, հոգեկան ներգործության ու ընտանեկան բռնության՝ 3-ական, գույքը դիտավորությամբ վնասելու և հարկերից խուսափելու՝ 2-ական, բնակարանային գողության, շորթման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և քրեական պատասխանատվությունից ապօրինի ազատելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 8 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 1 մարդ զոհվել է, 25-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: