ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թայվանի մայրաքաղաք Թայբեյում՝ հայտնում են լրատվամիջոցները:
Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության տվյալով՝ տարածաշրջանում լարված իրավիճակ է: Չինաստանի ՍՈւ-35 ինքնաթիռները հատել են Թայվանի նեղուցը և շարժվում են Թայբեյի ուղղությամբ։ Թայվանի զինվորականները բերվել են մարտական բարձր պատրաստականության:
Չինաստանի արտգործնախարար Վան Յին հայտարարել է, որ ԱՄՆ-ն մարտահրավեր է նետում Չինաստանի ինքնիշխանությանը և միտումնավոր փորձում է միջադեպ հրահրել Թայվանի նեղուցում, ինչպես նաև լրջորեն խախտում է «Մեկ Չինաստանի» սկզբունքը: Արտաքին քաղաքական գերատեսչությունը զգուշացնում է՝ Չինաստանի բանակը կդիմի համապատասխան գործողությունների՝ թույլ չտալու Թայվանին անկախանալ:
Հայտարարությամբ է հանդես եկել նաև Նենսի Փելոսին՝ ընդգծել՝ իր այցը Թայվան չի հակասում Վաշինգտոնի վարած «Մեկ Չինաստանի» քաղաքականությանը: