ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուշագիր է ստորագրել Ուկրաինային ևս 550 մլն դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին։
«Ես պետքարտուղարին լիազորում եմ ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտպանական արտադրանքների և ծառայությունների, ինչպես նաև ռազմական ուսուցման ու պատրաստության տեսքով մինչև 550 մլն դոլարի չափով միջոցներ օգտագործել՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու համար»,- ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության հրապարակած փաստաթղթում:
Ինչպես տեղեկացրել են Պենտագոնից՝ նոր փաթեթում կներառվեն լրացուցիչ զինամթերք HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար, ինչպես նաև 155 մմ տրամաչափի հրետանային արկեր:
Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը տեղեկացրել է, որ Կիևին ամերիկյան վարչակազմի հատկացրած ռազմական օգնության ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 8,7 մլրդ դոլար: