ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, որը Սինգապուրից մեկնել է Մալայզիա, կարող է այցելել Թայվան՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Ավելի վաղ պաշտոնյան հայտնել էր, որ ասիական շրջագայության ընթացքում կայցելի նաև Հարավային Կորեա և Ճապոնիա, Թայվան այցի մասին Փելոսին չէր խոսել:
Սպիտակ տունը հայտարարել է, որ կաջակցի Փելոսիի հնարավոր այցը Թայվան։ «ԱՄՆ-ը չպետք է վախենա Չինաստանի հռետորաբանությունից կամ հնարավոր գործողություններից»,- ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Նրա համոզմամբ՝ Փելոսիի ուղևորությունը չի նշանակում, որ Վաշինգտոնը հրաժարվում է «մեկ Չինաստանի» քաղաքականությունից։
«Պատճառներ չկան, որ Պեկինն այս այցը հակամարտության վերածի: ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Թայվանին և կփորձի կապ պահպանել Չինաստանի հետ»,- հավելել է Քիրբին: