ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կապիկի ծաղկով վարակման դեպքերի աճի ֆոնին արտակարգ դրություն է հայտարարել։ Նաև աշխատանքներ են տարվում պատվաստման գործընթացն արագացնելու ուղղությամբ:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի տվյալով՝ նահանգում գրանցվել է վարակման 827 դեպք։
Ավելի վաղ՝ արտակարգ դրություն էր հայտարարվել նաև Նյու Յորք նահանգում: Նահանգապետ Քեթի Հոքուլի խոսքով՝ ԱՄՆ-ում կապկի ծաղկով վարակման յուրաքանչյուր չորրորդ դեպքը բաժին է ընկնում Նյու Յորքին, որտեղ արձանագրվել է ավելի քան 1340 դեպք:
Աշխարհում, ընդհանուր առմամբ, հայտնի է վարակման 22 000-ից ավելի դեպքի մասին, հիվանդությունը հայտնաբերվել է արդեն 79 երկրում: Դեպքերի 70 %-ից ավելին գրանցվել է Եվրոպայում։