ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղեկացրել է, որ ամերիկյան ուժերն իր հրամանով ավիահարված են հասցրել Քաբուլում և ոչնչացրել Ալ Քաիդա ահաբեկչական կազմակերպության պարագլուխ Այման ազ-Զավահիրիին:
Բայդենը կարծիք է հայտնել, որ ամերիկյան այդ գործողությունը հաջող է եղել բոլոր առումներով. ահաբեկչի ընտանիքի անդամները չեն տուժել, քաղաքացիական զոհեր չկան։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ազ-Զավահիրին ակտիվորեն մասնակցել է 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների ծրագրմանը, ինչպես նաև եղել է այլ ահաբեկչական հարձակումների կազմակերպիչ, որոնց զոհ են դարձել ԱՄՆ-ի և այլ պետությունների քաղաքացիներ: Եգիպտոսցի ահաբեկիչը գլխավորել է Ալ Քաիդան 2011 թ. ամերիկացիների կողմից Օսամա բեն Լադենի ոչնչացումից հետո: