Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման ցանկացած սցենարի. եթե Վաշինգտոնում որոշեն խզել դիվանագիտական հարաբերությունները, Մոսկվան դրան կդիմանա: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ Սենատում Ռուսաստանին «ահաբեկչության հովանավոր» ճանաչելու նախաձեռնությունը։
«Վաշինգտոնում պետք է իմանան, որ մենք պատրաստ ենք իրավիճակի ցանկացած զարգացման: Եվ եթե ԱՄՆ-ը որոշի լիակատար դադարեցնել Մոսկվայի հետ փոխգործակցությունը, մենք կդիմանանք դրան»,- ասել է դիվանագետը։
Զախարովան նշել է, որ նման քայլի տրամաբանական հետևանքը կարող է դառնալ դիվանագիտական հարաբերությունների խզումը, որով, ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակի, Վաշինգտոնը վերջնականապես կհատի անդառնալի կետը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: