ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին Սինգապուր այցի ընթացքում կհանդիպի նախագահ Հալիմա Յակոբի և վարչապետ Լի Սյեն Լունի հետ:
Փելոսին հայտնել է, որ ասիական շրջագայության ընթացքում ամերիկյան պատվիրակությունը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա նաև Մալայզիայում, Հարավային Կորեայում և Ճապոնիայում։ Թայվանն այդ ցանկում չի հիշատակվել։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ Փելոսին ծրագրել է օգոստոսին այցելել Թայվան, սակայն հրաժարվել է այդ մտքից կորոնավիրուսի պատճառով։ Պեկինը զգուշացրել էր, որ նրա հնարավոր այցը կղզի անհետևանք չի մնա՝ Չինաստանը կոշտ միջոցներ կձեռնարկի։