Հուլիսի 24-ից օգոստոսի 1-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1601 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 244 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 154, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 241 անձ։ 70 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 12-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 3-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 8-ը՝ փակված, 3-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 1-ը՝ առանց համարանիշերի, 144-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 578-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի դրանից՝ Երևանի պարեկները տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկել 62 անձի։
Նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 900 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 77 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 34, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 116 անձ։ 4 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 2-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 91-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 399-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի դրանից՝ պարեկները տարբեր հանցագործությունների կասկածանքով բերման են ենթարկել 8 անձի։