Որոշ լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել, թե իբր այս պահին լարված իրավիճակ է նաև Գեղարքունի մարզի Գեղամասար գյուղի դիրքերի ուղղությամբ: Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը «Լուրերի» հետ զրույցում հերքել է այս լուրը:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ևս հայտարարությամբ է հանդես եկել` հերքելով Գեղարքունիքի մարզում իրավիճակի լարվածության մասին լուրերը:
«Պաշտոնապես հերքում եմ լրատվամիջոցներում ու սոցցանցերում շրջանառվող տեղեկությունը, թե ադրբեջանական կողմը կրկին կրակ է բացել Գեղարքունիքի մարզի ուղղությամբ։
Ամբողջ օրվա ընթացքում Գեղարքունիքի մարզի սահմանների ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտվել։
Կոչ եմ անում անհիմն լարվածություն չառաջացնել, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածել»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Արցախի հյուսիսային և հյուսիսարևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի:
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը տեղեկացրել է, որ իրավիճակը գտնվում է մեր ԶՈւ վերահսկողության ներքո, և խուճապի մատնվելու կարիք չկա: