ՀՀ պետական բյուջեի միջոցներով մեկնարկել են Հրազդան քաղաքի մի շարք փողոցների հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Շինաշխատանքներ են կատարվում Հրազդանի Տիգրան Մեծի փողոցում՝ 0.29 գծամետր երկարությամբ, քաղաքի Վանատուր թաղամասի միջթաղամասային փողոցներում՝ 3.384 գծամետր երկարությամբ, ինչպես նաև Հարավային թաղամասի Նոյեմբերյան և Մյասնիկյան փողոցներում՝ 1.069 գծամետր։
Հրազդանի նշված փողոցները գտնվում էին խիստ անբարեկարգ վիճակում, տասնամյակներ շարունակ չէին հիմնանորոգվել։
Արդեն իսկ սկսվել են հողային աշխատանքները՝ տարբեր տաղամասերում իրականացվում է հողային պաստառի քանդում, մայթերի կառուցում, ավազակոպճային հիմքի տեղադրում։ Կտեղադրվեն վաքեր, ասֆալտբետոնե նոր ծածկ, կնորոգվեն իջատեղերն ու մուտքերը, առկա հենապատերը, փողոցները կկահավորվեն անվտանգության տարրերով։
Աշխատանքների ավարտը նախատեսված է մինչև ընթացիկ տարվա վերջ։