Օգոստոսի 1-ին՝ ժամը 18։11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդ թաղամասում հայտնաբերվել է զինամթերք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:
Պարզվել է, որ հայտնաբերված զինամթերքը 82 մմ տրամաչափի կոռոզիայի ենթարկված ականանետի ական է: