Իրաքում զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին որոշում է կայացվել Բաղդադ զորքեր մտցնելու մասին՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Վարչապետի գրասենյակից վստահեցրել են, որ զինվորականները ցուցարարների դեմ չեն կիրառի ռազմական և ռետինե փամփուշտներ, ծխային ռումբեր։
Ակցիայի մասնակիցներն արդեն մի քանի օր է՝ հրաժարվում են լքել Ներկայացուցիչների խորհրդի շենքը, նրանք նստացույց են անցկացնում:
Բաղդադում հուլիսի 27-ից հետո վերսկսվել են բողոքի ակցիաները, ցուցարարները պահանջում են ցրել խորհրդարանը և վարչապետի պաշտոնում չառաջադրել Մուհամմեդ Շիա ալ-Սուդանիին: Մարդկանց նաև անհանգստացնում է այն փաստը, որ երկիրն առանց նոր կառավարության է արդեն ավելի քան 290 օր:
Իրաքում քաղաքական իրավիճակը վատթարացել է 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ Ճգնաժամն էլ ավելի է սրվել էներգետիկ խնդիրների, ինչպես նաև ահաբեկչական կազմակերպությունների ակտիվացման հետևանքով։