Հացահատիկով բեռնված առաջին նավը՝ Սիերա Լեոնեի դրոշի ներքո, այսօր առավոտյան դուրս կգա Օդեսայից և կուղևորվի Լիբանան։ Այս մասին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից՝ վկայակոչելով Համատեղ համակարգող կենտրոնը։
Գերատեսչությունում տեղեկացրել են նաև, որ նավն օգոստոսի 2-ին կհասնի Ստամբուլ և այնտեղ ստուգում կանցնի։
Լրատվամիջոցները հայտնում են, որ նավն արդեն դուրս է եկել Օդեսայի նավահանգստից, սակայն Անկարան դեռևս պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը տեղեկացրել էր օգոստոսի 1-ին ուկրաինական հացահատիկի արտահանման հնարավորության մասին։
Լրատվամիջոցների տվյալով՝ Լիբանանի Տրիպոլի նավահանգիստ է տեղափոխվում 26 հազար տոննա եգիպտացորեն։