Չճանաչված Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակում Ռուսաստանը միանշանակ աջակցում է Սերբիային։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան անհիմն է համարում Կոսովոյի իշխանությունների պահանջները սերբերի նկատմամբ, որոնք բնակվում են երկրամասի հյուսիսում։ Կրեմլի խոսնակը կարծիք է հայտնել, որ Կոսովոյի անկախությունը ճանաչած արևմտյան երկրները պետք է Պրիշտինայի իշխանություններին հետ պահեն չմտածված քայլերից։
Պեսկովը նաև հայտարարել է, որ ՀԱՊԿ-ին Սերբիայի անդամակցության հարց օրակարգում չկա։ «Օրակարգում նման հարց չկա։ Սերբիայի հետ մեզ միավորում են դաշնակցային, շատ անկեղծ և խոր հարաբերություններ, և դրանք, անշուշտ, պետք է զարգանան։ Թե ապագայում արդյոք կլինի՞ նման հարց՝ այժմ չեմ կարող ասել»,- հավելել է Պեսկովը։