Հուլիսի 18-ից «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը սկսել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում մարտական գործողությունների հետևանքով աղտոտված տարածքների մաքրման աշխատանքները։
Հուլիսին Դավիթ Բեկ համայնքում մեր մասնագետները մաքրել են 22 000 ք. մ տարածք։
Աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 1 հատ 85 մմ տրամագծով, 3 հատ 100 մմ տրամագծով արկեր և զրահապատ արկի միջուկ։ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մասնագետները շարունակում են մաքրման աշխատանքները Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում։