ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ներկայացրել է 2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն:
2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել է 412 ծառայողական քննություն և ուսումնասիրություն:
Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել է 83 կարգապահական տույժ, այդ թվում՝
- հայտարարվել է «Նկատողություն»` 46,
- հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 19,
- պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 3,
- կոչումն իջեցվել է մեկ աստիճանով՝ 2,
- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 13:
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննական մարմինների քննարկմանն է ուղարկվել ծառայողական քննության 25 նյութ:
Դրանցից
- 3-ով նյութերը քննարկման փուլում են,
- 6-ով քրեական գործ հարուցելը մերժվել է (3-ը՝ հանցակազմի բացակայության, 2-ը՝ վաղեմության ժամկետներն անցնելու, 1-ը՝ ենթադրյալ հանցանք կատարած անձի մահվան հիմքերով),
- 16-ով հարուցվել են քրեական գործեր, որոնցից՝
• 10-ը գտնվում են նախաքննության փուլում,
• 3-ը կարճվել են (հանցակազմի բացակայության հիմքով),
• 1-ը կասեցվել է,
• 2-ն ուղարկվել են դատարան. դատաքննության փուլում են։
2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 3 նիստ, որի ընթացքում քննարկվել է ոստիկանության 18 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 17 նյութ:
Կարգապահական հանձնաժողովի որոշմամբ, ՀՀ ոստիկանության պետի հրամաններով, ոստիկանության 18 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, մասնավորապես՝ 3 ծառայողի հայտարարվել է «Խիստ նկատողություն», իսկ 15-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից: