Ձմռանը եղանակային, ամռանը՝ սեզոնային ծանրաբեռնվածության պատճառով Լարսը տարանցման լուրջ խոչընդոտներ է առաջացնում հայկական ապրանքների համար: Հիմա ռուս-վրացական սահմանի այդ անցակետը վերազինման փուլում է: Նախատեսվում է ավելի մեծ թողունակություն ապահովել ու վերափոխված տերմինալները շահագործել մինչև տարեվերջ:
Ճանապարհի վտանգավոր հատվածներն էլ շրջանցելու համար Վրաստանը թունել է կառուցում: Առաջին ավտոմեքենաները ստորգետնյա ճանապարհը կփորձարկեն 2024 թվականին: Ռուսաստանն ու Վրաստանը, իհարկե, իրենց ենթակառուցվածքներն են զարգացնում, բայց դա խիստ կարևոր է նաև մեզ համար. բեռնափոխադրումների գների իջեցմանը զուգահեռ կկրճատվի մատակարարման ժամանակը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան