Թե քանի, այսպես ասած «օրենքով գող» կա Հայաստանում, չի հրապարակվում, բայց նրանց ու ընդհանրապես քրեական այդ մշակույթի դեմ պայքարի արդյունքում «օրենքով գողերից» 6-ը շուտով պատասխան կտան օրենքի առաջ:
Քրեական բարքերով ու չգրված օրենքներով առաջնորդվող խմբի դեմ պետությունը 2020 թվականից սկսեց պայքարել՝ «քրեական հանցագործություն» որակելով նման ենթամշակույթի ստեղծումն ու դրան անդամակցելը:
Սակայն պատժիչ մեխանիզմներին հավասար գուցե նաև ավելի կարևոր է կրթական բարեփոխումը, այն միջավայրի վերացումը, որի ծնունդն են քրեական տարրերը:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան