Առաջին կիսամյակում անշարժ գույքի հետ կապված գործարքներն աճել են. դա է փաստում վիճակագրությունը:
Պաշտոնական տվյալների համաձայն, սակայն, նվազել են վարձակալության գործարքները, մինչդեռ, ոլորտի մասնագետների համոզմամբ, այս դեպքում պատկերն իրական չէ, քանի որ բազմաթիվ սեփականատեր հարկ չմուծելու համար պետությունից թաքցնում են բնակարանը վարձակալությամբ տրամադրելու փաստը:
Հետաքրքիր է, որ ակտիվանում են մարզերը: Առաջիկայում կանխատեսելի է այդ ակտիվության բազմապատկում՝ հաշվի առնելով, որ եկամտահարկի վերադարձի օրենքը շուտով ուժը կկորցնի ամբողջ Երևանում, և շինարարական ընկերությունների հայացքը կուղղվի մարզեր:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան