Այսօր Վրաստանում սգո օր է՝ Գուդաուրի լեռնային հանգստավայրում փրկարարական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների հիշատակին։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ ուղղաթիռի կործանման հետևանքով 8 մարդ է զոհվել: Բացի անձնակազմից՝ ուղղաթիռում եղել են փրկարարներ և բուժաշխատողներ։
Նշվում է, որ ուղղաթիռը մանևրելու ժամանակ հարվածել է ժայռին և կորցրել կառավարումն ու ընկել: Ժայռին հերթական հարվածի պատճառով ուղղաթիռը պայթել է: