Այսօր Հրազդանում տեղի կունենա «Հրազդանը՝ ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Հանդիսավոր պայմաններում Հրազդանին կհանձնվեն խորհրդանշական փոխանցիկ բանալին և հավաստագիրը, որով շնորհվում է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը Հրազդան քաղաքին։
Միջոցառումների մեկնարկը տրվել է քայլերթով՝ դեպի Մաքրավան թաղամասում գտնվող անմահ հերոսների հիշատակը հավերժացնող համաքաղաքային հուշահամալիր։
Մասնակիցները ներկա են գտնվել երիտասարդ ստեղծագործողների աշխատանքների ցուցադրությանը (նկարչություն, քանդակագործություն, դեկորատիվ կիրառական արվեստ և այլն) Հրազդանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում։