Իրանում ջրհեղեղների պատճառով մահացածների թիվը հասել է 56-ի՝ հայտնում են իրանական Կարմիր մահիկից։
18 մարդ համարվում է անհետ կորած: Նշվում է, որ ջրհեղեղից ամենաշատը տուժել են Յազդ, Լուրեստան, Մազանդերան, Թեհրան, Չեհարմեհալ և Բախտիարիա նահանգները։
Հուլիսի 23-ին տեղական իշխանությունները հայտնեցին, որ Իրանի Ֆարս նահանգում ջրհեղեղի հետևանքով 11 մարդ է մահացել, ևս 13-ի գտնվելու վայրն անհայտ է։ Ընդհանուր առմամբ տուժել է 21 նահանգ, տարհանվել է շուրջ 2500 մարդ։