ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբային պատմել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի մասին: Այս մասին ասված է պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ։
Վերջինս տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցը տեղի է ունեցել ուրբաթ օրը:
Դիվանագետի խոսքով՝ Բլինքենն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները մշտապես աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը:
ԱՄՆ պետքարտուղարն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են նաև Սև ծովով գյուղմթերքի արտահանման համար հումանիտար միջանցք ստեղծելու մասին համաձայնագիրը: