Օնլայն տաքսի ծառայություններ մատուցող ընկերություններն ամենօրյա խնդիր են դարձել հանրության համար. ոչ կայուն գների պայմաններում օրվա ցանկացած ժամի նվազագույն սակագինը կարող է կրկնակի, որոշ դեպքերում անգամ եռակի բարձրանալ: Իսկ տաքսի ծառայություններն ու անհատ տաքսիները անհամեմատ քչացել են:
Այս մասին Ֆեյսբուքում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանն ու հայտնել, որ պաշտոնական գրությամբ դիմել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողով, առաջարկել՝ ոլորտի գործընթացների և տնտեսական օրինական մրցակցության հնարավոր խախտումների ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ իրականացնել։