Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին այցելել է Մոնրեալի «Արարատ» հայկական ամառային ճամբար: Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:
«Շնորհակալություն Սուրբ Հակոբ հայկական դպրոցին հայ երիտասարդների համար նման միջավայր ստեղծելու համար: Շնորհակալություն երեխաներին, որ թույլ տվեցին միանալ իրենց և մի փոքր զվարճանալ»,- գրել է Կանադայի գլխավոր դիվանագետը:
Ժոլին այցելել է նաև «Արմենիա» հրուշակեղենի խանութ, որտեղ պատրաստում են հայկական ավանդական ուտեստներ: