Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը դադարեցրել է Լատվիային գազի մատակարարումը՝ տեղեկացրել են հոլդինգից:
«Այսօր «Գազպրոմը» հուլիսի հայտի շրջանակներում դադարեցրել է Լատվիային գազի մատակարարումը՝ գազի ընտրության պայմանների խախտման պատճառով», - ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել էր, որ Ռուսաստանը մասամբ կրճատել կամ ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը Եվրամիության անդամ 12 երկրներ: