Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը բարեկամ վրաց ժողովրդի հետ սգում է Գուդաուրիում փրկարարական գործողության ընթացքում ուղղաթիռի վթարի հետևանքով մարդկային կյանքերի կորուստը։ Այս մասին ասված է Վրաստանում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի գրառման մեջ:
«Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ ցանկանալով նրանց տոկունություն և ոգու ամրություն կորստյան այս դժվարին պահին»,- ասված է ցավակցական ուղերձում:
Հիշեցնենք՝ երեկ Գուդաուրիում փրկարար ուղղաթիռը բախվել է ժայռին և պայթել, կան զոհեր: