Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ Հայաստանի հումանիտար առաքելության բժշկական խումբը Հալեպի բուժհաստատություններին հուլիսի 30-ին փոխանցել է 3,5 տոննա բժշկական և առողջապահական պարագաներ:
Սիրիայի առողջապահության ոլորտի պատասխանատուններն իրենց շնորհակալությունն են հայտնել հայ բժիշկներին տրամադրված բժշկական պարագաների և ամենօրյա օժանդակության համար: