Իրաքյան Sabereen News տելեգրամյան ալիքը փաստաթղթեր է տարածել, որոնց համաձայն՝ 2022 թ. ապրիլին Ադրբեջանը գաղտնի զինամթերք է մատակարարել Ուկրաինայի ԶՈՒ-ին։
Ըստ այդ փաստաթղթերի՝ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությանը կից CIHAZ Industrial Association ընկերությունը ավիառումբներ է ուղարկել ուկրաինական «Ուկրսպեցէքսպորտ»-ի համար։ Մատակարարումներն իրականացրել է ուկրաինական «Մերիդիան» ավիաընկերությունը՝ Սուդանի Խարթում օդանավակայանից դեպի Լեհաստանի Ժեշուվ օդանավակայան՝ այնտեղից Ուկրաինա տեղափոխելու նպատակով:
Լազերային թիրախավորմամբ ավիառումբն Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ մշակումն է։ Այն օգտագործվում է Су-25 գրոհիչներով, բայց կարող է կիրառվել նաև խորհրդային այլ ինքնաթիռների միջոցով։ Թիրախավորումը հնարավոր է իրականացնել նաև թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերով: