Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հեռանում է քաղաքականությունից և լքում է իր հիմնադրած «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը՝ հայտարարել է վերջինիս փաստաբան Վալերի Գելբախիանին: Այս մասին հայտնում են Վրաստանի լրատվամիջոցները:
«Քաղաքականությունից հեռանալու պատճառը նրա կյանքը պահպանելն ու փրկելն է։ Հիմք ընդունելով դա՝ բոլոր հարցերը փակվում են։ Հիմա նրա կյանքի ու մահվան հարցն է, ոչ թե քաղաքականության»,-ասել է փաստաբանը։
Ներկայումս Սաակաշվիլին շարունակում է բուժումը մասնավոր կլինիկայում, ուր նրան տեղափոխել են մայիսի 12-ին՝ առողջության վատթարացման պատճառով: