ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը հուլիսի 27-28-ը աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ:
Այցի շրջանակում ՏՄ ղեկավարը ծանոթացել է Սիսիան համայնքում ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին վերահսկողական գործառույթների իրականացման համար կշռման անշարժ հենակետի կառուցման ավարտական աշխատանքներին։
Տեսչական մարմնի ղեկավարը հանձնարարականներ է տվել տարածքի հարմարեցման և շինարարության ընթացքում քաղաքաշինական նորմերի պահպանման վերաբերյալ։
Այնուհետև Գ․ Շախբազյանն այցելել է Սիսիան համայնքի Դարբաս բնակավայրում կառուցվող դպրոցի շենքի շինհրապարակ։
Նշենք, որ կրթական հաստատության տիպային շենքը կառուցվում է պետության ֆինանսավորմամբ։
ՏՄ ղեկավարը, ծանոթանալով կատարվող աշխատանքների ընթացքին, տեղում հանձնարարականներ է տվել Սյունիքի տարածքային ստորաբաժանմանը և կապալառու ընկերությանը։