Կատարվել են փոփոխություններ փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման ծրագրում՝ հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Ծրագրի ծախսերի փոխհատուցման բաղադրիչի դեպքում փոխհատուցումը կարող է իրականացվել մինչև ծրագրի տևողության ավարտը՝ որոշման գործող կարգավիճակի պայմաններում, այսինքն՝ նոր կարգավորմամբ լրացուցիչ հնարավորություն է տրվում ծրագրի շրջանակում փոխհատուցման պայմանագիր կնքած, սակայն ծրագրով նախատեսված ժամկետին անասնաշենքը շահագործման չհանձնած շահառուներին ստանալու փոխհատուցում՝ հաշվի առնելով այն, որ անասնաշենքի կառուցման համար շահառուի կողմից իրականացվել են ֆինանսական ներդրումներ, և փոխհատուցման գումարի տրամադրումից է մեծապես կախված անասնաշենքի կենդանիներով համալրման և անասնապահական գործունեությամբ զբաղվելու հարցը։
Ծրագրի մեկնարկից սկսած բոլոր շահառուների համար հավասար պայմաններ ապահովելու նպատակով սույն դրույթի գործողությունը կտարածվի 2019 թվականի ապրիլի 26-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Ծրագրին մասնակցելու համար թույլատրելի է համարվելու տնտեսվարողների անշարժ գույքի (հողի) միայն սեփականության կամ կառուցապատման իրավունքի պետական գրանցման վկայականի առկայությունը։
Առանց անշարժ գույքի կառուցապատման իրավունքի, միայն օգտագործման կամ վարձակալության իրավունք ունեցող տնտեսվարողների մասնակցությունը ծրագրին չի թույլատրվելու։