Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այցելել է Արագածոտնի մարզում գտնվող «Ալեքսանդրեա վայնըրի» ընկերության խաղողի այգիներ:
«Սփյուռքահայ գործարար Ադամ Կապլանյանի ուղեկցությամբ շրջել եմ այգու տարածքով, ծանոթացել ընկերության հետագա ծրագրերին և ընդլայնման հնարավորություններին:
4 տարի առաջ հիմնված 13 հեկտար այգու 12 հեկտար տարածքի վրա այսօր արդեն տնկված են խաղողի տարբեր սորտեր: Տարեվերջին ընկերությունը նախատեսում է ունենալ առաջին գինին»,- գրել է նա: