Եռօրյա աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է Վրաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գեորգի Խանիշվիլիի հետ։
Նախարարի տեղակալ Գեորգի Խանիշվիլին ներկայացրել է անասնահամաճարակային իրավիճակը Վրաստանում, հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումները, հնարավոր զարգացումները։
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, խոսելով այդ բնագավառում Հայաստանում առկա իրավիճակի մասին, կարևորել է կենդանիների անդրսահմանային հիվանդությունների և դրանց դեմ պայքարի համատեղման անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվել է գյուղատնտեսության, անասնաբուժության ոլորտում երկու բարեկամ երկրների միջև սերտ համագործակցության, փորձի և տեղեկատվության փոխանակման կարևորությունը։