2022 թ. հուլիսի 28-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայկական ֆիլմեր» թեմային:
800 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հատված «Հարսնացու հյուսիսից» հայկական գեղարվեստական ֆիլմից (ռեժիսոր՝ Ներսես Հովհաննիսյան), որը նկարահանվել է 1975 թվականին:
Գեղաթերթիկի վրա պատկերված են ֆիլմի հերոսները, ֆիլմի ռեժիսոր Ներսես Հովհաննսիյանը և ֆիլմից մի հատված՝ ներկայացված կինոժապավենի տեսքով:
Գեղաթերթիկի վրա նաև պատկերված են «Հարսնացու հյուսիսից» և «ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ» գրառումները՝ հայերեն և անգլերեն:
2022 թ. հուլիսի 29-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր» թեմային:
200 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հատված «Պինգվին Վինը» հայկական մուլտֆիլմից (ռեժիսոր՝ Ստեփան Անդրանիկյան), որը նկարահանվել է 1972 թվականին:
Նամականիշի ներքևի հատվածում պատկերված է «ՊԻՆԳՎԻՆ ՎԻՆԸ» գրառումը՝ հայերեն և անգլերեն: