Կառավարությունը հավանություն տվեց կրթության մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրին, որն այնուհետև պետք է քննարկվի և ընդունվի ԱԺ կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«2016-ից սկսած` կրթության ռազմավարություն երկիրը չի ունեցել, չնայած այս փաստաթղթի մշակման և ընդունման տարբեր գործընթացներ են եղել։
Սա միակ ոլորտային ռազմավարությունն է, որ օրենքի կարգավիճակ ունի՝ ընդգծելով կրթության հանդեպ հասարակության հատուկ վերաբերմունքը։
Այն, ինչ գրված է ծրագրում, հիմնականում արդեն իսկ անում ենք, սակայն ռազմավարության հաստատումը կօգնի այդ ամենը դարձնել ավելի փոխկապված, կանխատեսելի և տեսանելի»,- գրել է նա: