ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը ցավակցել է Վրաստանում այսօր ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին:
«Ցավով տեղեկացա, որ վթարվել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության` օգնության մեկնող փրկարարական ուղղաթիռը, որի հետևանքով անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։
Իմ խորին ցավակցությունն ու վշտակցումն եմ հայտնում ՆԳՆ գործընկերոջս և զոհվածների ընտանիքներին»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։