ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ուրբաթ չի ընդունի նախագահի հայտարարությունը՝ ի պաշտպանություն հացահատիկի վերաբերյալ Ստամբուլում համաձայնեցված «մթերային գործարքի», քանի որ արևմտյան երկրները դեմ են ստորագրված փաստաթղթում «ՌԴ-ՄԱԿ» հիշատակմանը, հայտնել է Interfax-ը:
Անվտանգության խորհրդի աղբյուրը նշել է, որ «արևմտյան պատվիրակությունները չեն ցանկանում հուշագրի տեքստում նշել Ռուսաստանի և ՄԱԿ-ի միջև փոխըմբռնման մասին», որը ենթադրում է ՄԱԿ-ի մասնակցությունը համաշխարհային շուկաներ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի մատակարարման սահմանափակումները վերացնելու աշխատանքներին։
Հուլիսի 22-ին Ստամբուլում երկու փաստաթուղթ է ստորագրվել հացահատիկի արտահանման համար միջանցք ստեղծելու մասին։
«Առաջին փաստաթուղթ-հուշագիրը, նախատեսում է ՄԱԿ-ի ներգրավվածությունը համաշխարհային շուկաներ ռուսական գյուղատնտեսական ապրանքների և պարարտանյութերի արտահանման սահմանափակումները վերացնելու գործում: Երկրորդ փաստաթուղթը սահմանում է Ուկրաինայի հսկողության տակ գտնվող սևծովյան նավահանգիստներից ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ալգորիթմը»,- ասվում է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարության մեջ։