Եթե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելի Թայվան, Չինաստանը կդադարեցնի բարձր մակարդակի երկխոսությունն ԱՄՆ-ի հետ։ Այս մասին հունիսի 29-ին, հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիծյանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես պարզաբանել է դիվանագետը, Պեկինը կդիմի խիստ հակաքայլերի՝ սահմանված շրջանակը խախտելու դեպքում։
Պաշտոնյան հիշեցրել է, որ հուլիսի 28-ին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «մանրամասն» քննարկել են իրենց հետաքրքրող բոլոր հարցերը, այդ թվում՝ Թայվանի խնդիրը։
Հինգշաբթի ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռն ասել էր, որ ԱՄՆ նախագահը կարծում է, որ չի կարող խորհուրդ տալ Փելոսիին Թայվան մեկնելու հարցում: