«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին: Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Ընձառյուծը Հայաստանի կենդանական աշխարհի ամենատպավորիչ և կովկասյան էկոտարածաշրջանի ամենավտանգված կենդանատեսակներից մեկն է:
Ներկայում հայոց լեռների արքան՝ կովկասյան ընձառյուծը, ընդգրկված է ՀՀ կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության կարմիր ցուցակում:
Ընձառյուծին կարելի է հանդիպել հետևյալ վայրերում`
-
Լայնատերև անտառներում և նոսրանտառներում.
-
Լեռնային տափաստաններում.
-
Մերձալպյան մարգագետիններում.
-
Ալպյան մարգագետիններում: