Կառավարությունը կշարունակի աջակցել տնային տնտեսություններին և ձեռնարկություններին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է էլեկտրաէներգիայի վճարների առումով, քանի որ Հունաստանի տնտեսությունը լավ վիճակում է՝ հինգշաբթի CNN-ի հետ հարցազրույցում ասել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:
Նա հավելել է, սակայն, որ Եվրամիությունը պետք է էներգետիկ ճգնաժամը կարգավորող միջոցներ ձեռնարկի մինչև ձմեռ՝ ցուցաբերելով համերաշխություն և գործողությունների արդյունավետություն:
«Հուսով եմ, որ մենք՝ եվրոպացիներս, մինչև ձմեռ միասին դուրս կգանք այս վիճակից»,- ասել է Հունաստանի ղեկավարը:
Նա խոսել է նաև Թուրքիայի մեծ մարտահրավերների մասին, և այդ երկրի ղեկավարությանն առաջարկել է ավելի շատ կենտրոնանալ երկրի տնտեսության վրա։
Միցոտակիսն ընդգծել է, որ Հունաստանը միշտ ունեցել է պատասխանատվության զգացում, իսկ Էրդողանին խորհուրդ է տվել զբաղվել թուրքական տնտեսությամբ, այլ ոչ թե վերակենդանացնել նեոօսմանյան ցնորքները։
Հունաստանի վարչապետը նաև անդրադարձել է հաջորդ տարի կայանալիք համապետական ընտրություններին՝ հույս հայտնելով, որ երկրի քաղաքացիները հնարավորություն կտան կառավարությանը ղեկավարել ևս չորս տարի։