Մի շարք երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանն ու Հայաստանը, ցանկանում են միանալ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրներին։
Այդ մասին Տաշքենդում ՇՀԿ ԱԳ նախարարների հանդիպմանը հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Դիտորդի կարգավիճակի, երկխոսության գործընկերոջ կարգավիճակի մի շարք հավակնորդներ կան։ Արաբական և ասիական մի շարք երկրներ, ինչպես նաև Հայաստանն ու Ադրբեջանը, հետաքրքրություն են ցուցաբերում»,- նշել է Լավրովը։