Ռուսաստանի պատասխանը ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունից բխող սպառնալիքներին համաչափ կլինի՝ հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Հուլիսի 28-ին Մեդվեդևը խորհրդակցություն է անցկացրել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության համատեքստում հյուսիսարևմտյան ուղղությամբ Ռուսաստանի անվտանգության ապահովման վերաբերյալ։
«Շվեդիան և Ֆինլանդիան կարող են ընտրել Հյուսիսատլանտյան դաշինքի ներսում տարբեր ուղիներ՝ չափավոր կամ ոչ, այսինքն՝ ամբողջությամբ բացել իրենց դռները և իրենց տարածքում ռազմակայաններ ստեղծել, հարվածային սպառազինություններ տեղակայել։ Ռուսաստանի պատասխան քայլերը կլինեն համաչափ»,- Մեդվեդևի խոսքը մեջբերում է РИА Новости-ն: