Վայոց ձորում մեկնարկել են Հ-43 /Մ-2/-Գնդեվազ-Ջերմուկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ23+754 հատվածի միջին նորոգման աշխատանքները։ Այս պահին ընթանում են հողային աշխատանքներ։
Նորոգվող ճանապարհի երկարությունն է 23.754 կմ։
Նորոգման աշխատանքների համար միջոցներ հատկացվել են ՀՀ պետական բյուջեից։ Շինաշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 762 միլիոն ՀՀ դրամ։
Շինաշխատանքները կատարում է «Արհովշին» ընկերությունը, տեխնիկական հսկողությունը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ինժեներները։