Հուլիսի 28-ին՝ ժամը 16:50-ին, Կարմիր Շուկա համայնքի բնակիչ Վ. Շահնազարյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունք է դիմել, որ նույն օրը՝ ժամը 11:45-ի սահմաններում, հակառակորդի արձակած
կրակոցների հետևանքով վնասվել է իր առանձնատան երկրորդ հարկի խոհանոցի պատուհանը և մուտքի դուռը։ Այդ մասին ասված է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության Ֆեյսբուքի էջում:
«Վ. Շահնազարյանի տան բակում հայտնաբերվել է նաև 7.62 մմ տրամաչափի կրակված 8 գնդակ:
Վնասի չափը պարզվում է»,- նշված է գրառման մեջ: