Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 570 միլիոն դեպք։ Օրական այդ թիվը գերազանցել է 1 միլիոնը, մահացածների ընդհանուր թիվը հասել է 6 384 000-ի։
Կազմակերպությունից հայտնում են, որ հիվանդացության ամենաշատ դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում։ Այնուհանդերձ, նշվում է, որ 1 շաբաթվա կտրվածքով՝ քովիդով վարակման դեպքերը պակասել են 3%-ով։
Տվյալներ են հաղորդվում նաև կապիկի ծաղիկի տարածման դինամիկայի մասին: ԱՀԿ զեկույցի համաձայն՝ աշխարհի 78 երկրում արձանագրվել է հիվանդության վարակման ավելի քան 18 000 դեպք, գլխավորապես՝ Եվրոպայում: Բարձր ռիսկային խմբերին, մասնավորապես՝ տղամարդկանց, խորհուրդ է տրվում պատվաստվել: