ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել, որով պետքարտուղարությանը կոչ է արել Ռուսաստանը ճանաչել որպես ահաբեկչության հովանավոր պետություն։ Փաստաթուղթը հրապարակվել է Կոնգրեսի կայքում:
Նման որոշման պատճառն, ըստ փաստաթղթի, Չեչնիայում, Վրաստանում, Սիրիայում և Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններն են:
Ռուսաստանն ահաբեկչության հովանավոր երկրների ցուցակում ընդգրկելու կոչով Վաշինգտոնին են դիմել Կիևը, ինչպես նաև մի շարք կոնգրեսականներ։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ «հիմար միջոց» էր անվանել այդ նախաձեռնությունը: Դիվանագետը նախազգուշացրել էր, որ ԱՄՆ նման քայլերն անպատասխան չեն մնա:
ԱՄՆ ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկում ներկայումս ընդգրկված են Իրանը, Հյուսիսային Կորեան, Կուբան և Սիրիան: