ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ կորոնավիրուսի վերջին երկու թեստերը բացասական են եղել՝ այս մասին հայտնել է Սպիտակ տունը՝ տարածելով նախագահի բուժող բժիշկ Քեվին Օ’Քոնորի հայտարարությունը:
Բժշկի որոշմամբ՝ ԱՄՆ նախագահը դուրս է եկել խիստ մեկուսացումից, սակայն շարունակելու է դիմակը կրել այլ մարդկանց ներկայությամբ:
Օ’Քոնորը հայտնել է, որ հիվանդության ախտանշանները գրեթե ամբողջությամբ անցել են, և Բայդենն ավարտել է բուժման հնգօրյա կուրսը: Բժիշկը տեղեկացրել է, որ հաշվի առնելով նորից վարակվելու հավանականությունը՝ ԱՄՆ նախագահը կորոնավիրուսի թեստ ավելի հաճախակի կհանձնի:
Ապաքինվելուց հետո Բայդենը կորոնավիրուսի թեթև ախտանշաններով հիվանդանալը համեմատել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ծանր դեպքի հետ, երբ վերջինս մի քանի օր հիվանդանոցում էր անցկացրել: