Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է՝ հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով, համապատասխանաբար, Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ։
Հաղորդվում է, որ հայկական կողմից տուժածներ չկան։
Միջադեպի վերաբերյալ տեղեկացվել է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ղեկավարությունը։
Ավելի վաղ
հայտնել էինք՝ ադրբեջանական զինուժն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։